|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հարավային Կորեան առաջարկել է Հյուսիսային Կորեային բանակցություններ սկսել ԶՈՒ պաշտոնյաների միջև` Կորեական թերակղզում լարվածությունը մեղմելու նպատակով:
Եկխոսության առաջարկն արել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը` Գերմանիա կատարած այցի ընթացքում:
Եթե Պխենյանը համաձայնի բանակցությունների առաջարկին, ապա բանակցությունները կանցնեն երկու պետությունների միջև սահմանված ապառազմականացված գոտում:
Հարավային Կորեայի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ Հյուսիսային Կորենա դրական կպատասխանի իրենց առաջարկին:
Ենթադրվում է, որ բանակցությունները կսկսվեն հուլիսի 21-ին: