|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Ես հանձնարարել եմ Փիթ Հեգսեթին կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զինվորական վարժանքների մասշտաբները, քանի որ դրանք թշնամական ազդանշան են ուղարկում ԿԺԴՀ-ին: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Թրամփը հիշեցրել է ԿԺԴՀ-ի նախագահ Կիմ Չեն Ընի հետ իր շատ լավ հարաբերությունների մասին և դժգոհություն հայտնել այն մասին, որ Միացյալ Նահանգները վաղուց համաձայնել է մասնակցել Հարավային Կորեայի հետ համատեղ զինվորական վարժանքներին:
«Այս զինավարժությունները ոչ միայն թանկ են նստում, ընդ որում, ծախսերի մեծ մասը, ինչպես միշտ, իր վրա է վերցնում ԱՄՆ-ը, այլև բացարձակապես անտեղի և թշնամական ազդանշան են ուղարկում մի երկրի, որը Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ սպառնալիք չի ներկայացրել և հարգանք է դրսևորել: Հետևաբար, ինչպես նաև հաշվի առնելով, որ դրանք չեղարկելն արդեն շատ ուշ է, ես հանձնարարել եմ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին էականորեն կրճատել համատեղ զինվորական վարժանքների մասշտաբները»,- գրել է պետության գլուխը Truth Social-ում:
Թրամփը նաև նշել է, որ վերջերս հարցրել է Կորեայի Հանրապետության նախագահին, թե արդյոք նրա երկիրը չէր ցանկանա միանալ ԱՄՆ-ին Իրանի Իսլամական Հանրապետության միջուկազերծման գործում, ինչին տրվել է պատասխան. «Ո՛չ, շնորհակալություն»: