|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հուլիսի 12-ին, ժամը 20:37-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարի 7-րդ կմ-ում բախվել են «ԳԱԶ 3110» մակնիշի 35 DX 864 պետհամարանիշի և «Volkswagen Passat» մակնիշի 34 CO 154 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փակաները: