|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Մայիսի 20-ին, ժամը 22:59-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Նոր կյանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-21 ավտոճանապարհի Արթիկ-Հոռոմ հատվածի 7-րդ կմ-ին «Mercedes Benz 230E» մակնիշի 35 ՕV 207 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1965 թ. ծնված Ս. Ղ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: