|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Փետրվարի 13-ին, ժամը 17.15-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ «Խնձորանոց» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են ՎԱԶ-2121 մակնիշի 57 SS 007 (վարորդ՝ Տ. Ս.), ՎԱԶ-21014 մակնիշի 35 AC 394 (վարորդ՝ 1957թ. ծնված Վ. Շ.) և Toyota Corolla մակնիշի 01 SA 010 (վարորդ՝ Ն. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1997 թ. ծնված Ք. Հ.-ը և ՎԱԶ-21014 մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները փակել են ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենաները: