|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչ այժմ գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեղադրանքով երկրի զինված ուժերի համակարգից հեռացվել է 7655 հոգի. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի՝ նրանցից 150-ը գեներալներ և ծովակալներ են, 4287-ը՝ սպաներ: Եվս 786 հոգուն ժամանակավորապես հեռացրել են զբաղեցրած պաշտոններից:
Թուրքական աղբյուրը, հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին, նշում է, որ համակարգից հեռացված զինվորականները հիմնականում ծառայում էին ցամաքային, ռազմածովային և օդային ուժերում:
Վերոնշյալ հեռացված 7655 հոգուց 4801-ը ծառայում էին ցամաքային ուժերում, որոնցից 87-ը՝ գեներալ: Ռազմածովային ուժերից հեռացվել է 1102 հոգի, որից 31-ը՝ ծովակալ: Իսկ Թուրքիայի ռազմաօդային ուժերից 1752 հոգի, որից 32-ը՝ գեներալ: