|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի Իզմիր քաղաքում գյուլենական համայնքի (FETÖ) կամ այլ կերպ ասած՝ «զուգահեռ կառույցի» (PDY) հետ կապված հետաքննության շրջանակներում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Միջանկյալ նշենք, որ գյուլենական համայնքը կազմում են իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած շարժման հետևորդներն ու համակիրները, որոնք Թուրքիայում ընկալվում են որպես հակաիշխանական ուժ ու որակվում որպես ահաբեկչական կառույցի անդամներ:
Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկության համաձայն՝ հոկտեմբերի 1-ի առավոտյան Էգեյան համալսարանի աշխատակից մտավորականների դեմ կազմակերպված գործողության արդյունքում ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում՝ նաև պրոֆեսորներ:
Ձերբակալվածները Իզմիրի, Բալըքեսիրի, Անկարայի և Մանիսայի բնակիչներ են: Նշվում է, որ նրանք օգտվել են գյուլենական համայնքի համար հաղորդակցման միջոց հանդիսացող «ByLock» համակարգից, իսկ նրանց մի մասը նախկինում ժամանակավորապես հեռացված է եղել աշխատանքից: Հետաքննության գործում առկա է 23 անձի անուն, նրանցից 12-ը դեռևս որոնվում է: