|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հուլիսի 11-ին աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Սայմոն Քովենիին:
Նախարարները մտքեր փոխանակեցին հայ-իռլանդական քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական հարաբերությունների խթանման քայլերի շուրջ:
Երկուստեք ընդգծվեց միջազգային հարթակներում համագործակցության խորացման, միջխորհրդարանական կապերի զարգացման կարևորությունը, քննարկվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների: Սայմոն Քովենիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: