|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նոյեմբերի 24-ին աշխատանքային այցով Անտանանարիվուում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կանադայի միջազգային զարգացման և ֆրանկոֆոնիայի նախարար Մարի-Կլոդ Բիբոյի հետ:
Էդվարդ Նալբանդյանը և Մարի-Կլոդ Բիբոն, բարձր գնահատելով երկու երկրների միջև հաստատված բազմակողմանի արդյունավետ փոխգործկացությունը, մտքեր փոխանակեցին հայ-կանադական համագործակցության առավել զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։
Հանդիպմանը քննարկվեցին մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես՝ սիրիական ճգնաժամի, փախստականների հոսքերի հետ կապված հարցեր։ Նախարարներ Նալբանդյանն ու Բիբոն կարևորեցին միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության սերտացումը, միմյանց թեկնածությունների սատարումը։
Զրուցակիցներն անդրադարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների 32-րդ համաժողովի և 16-րդ գագաթաժողովի օրակարգային հարցերի: