|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մարտի 3-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանին, ով Երևանում է Հայաստանի ԱԳՆ ղեկավար կազմի, արտերկրում Հայաստանի դեսպանների, միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների և գլխավոր հյուպատոսների հավաքին մասնակցելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հերթական հավաքի արդյունքները:
Ի նշանավորումն Կարեն Միրզոյանի՝ Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության ամրապնդման գործում նշանակալի դերի և զգալի ավանդի՝ Էդվարդ Նալբանդյանը Արցախի արտգործնախարարին հանձնեց ՀՀ ԱԳՆ առաջին աստիճանի պատվո մեդալը: