|
Փոխարժեքներ
04 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի գործունեության մասին» զեկույցը:
Մտքերի փոխանակման ժամանակ ելույթով հանդես եկավ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա նշեց, որ հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը թույլատրում է էրոտիկ, սարսափ տարածող հաղորդումները եթեր հեռարձակել ժամը 24:00-ից մինչև առավոտյան 6:00-ն ընկած ժամանակահատվածում, սակայն նշված օրենքի նորմը խախտվում է բոլոր հեռուստաընկերությունների կողմից:
Պատգամավորն ընդգծեց, որ ինքը որևէ անձի ու հեռուստաընկերության չի ակնարկում: Նա հարց հնչեցրեցրեց` արդյո՞ք ՀՌԱՀ հանձնաժողովը միջամտել է նման խախտումների դեպքում, ապա ինքն էլ պատասխանեց իր հարցին` նշելով՝ ոչ: Պետրոսյանը հավելեց, որ գուցե սխալվում է, բայց ինքը նման միջամտության ականատես կամ ունկնդիր չի եղել:
Ըստ պատգամավորի` եթե իրեն հարցնեն, որ պետական մարմինների գործունեությունն է ցածր գնահատում երեխայի և, առհասարակ, ընտանիքի դաստիարակության գործում, ապա ինքը կմատնանշի այս հանձնաժողովը:
«Անձնավորում ընդհանրապես չկա, ես Ձեզ տեսնում են առաջին անգամ, (Բունիաթյանին է ասում-խմբ.): Կրկնում եմ` ՀՌԱՀ-ը ընտանիքի դաստիարակության գործում անուշադրության է մատնել այդ խնդիրը: Ինչքան կարելի է հեռուստաէկրաններով ցուցադրել հնդկական սերիալներ, անբարոյականություն քարոզող, բռնություն քարոզող հաղորդումներ, «Կիսաբաց լուսամուտներ»,- ասաց Պետրոսյանը:
Պատգամավորը մտահոգություն հնչեցրեց, որ այսօր դպրոցն ավարտածները ճանաչում են ոչ հիգենիկ արտաքինով դերասանի, բայց ոչ` հայ մեծերին:
««Արդյոք ովքեր են» հաղորդման ժամանակ Մեսրոպ Մաշտոցին չէին ճանաչում, բայց չեմ ուզում անունը տալ, որ ոչ մեկի մոտ զզվանք չառաջացնեմ, ինչ-որ երգչուհու առաջին իսկ քաղաքացին ճանաչեց: Սա մեր արժեհամակարգի անկում է, և այս հանձնաժողովի դերակատարությունը մեծ է»,- շեշտեց Պետրոսյանը, ապա ասաց, որ պետք է խնդրի, որ նոր օրենքը մշակելիս այս ամենը հաշվի առնվի: