|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին շատ բացասական է համարում այն պարզ պատճառով, որովհետև Ադրբեջանը անկանխատեսելի երկիր էէ ժողովրդական վերահսկողության մեխանիզմների բացակայության պատճառով: Այսօր նա լրագրողներին ասաց, որ Ադրբեջանի ագրեսիվության մակարդակը պայմանավորված է միայն ներքին և երբեմն վերլուծության դժվար ենթարկվող խնդիրների համադրմամբ: «Ցանկացած զենքի մատակարարում` լինի ռուսական, իսրայելական, թե թուրքական, նոր ռիսկեր է ստեղծում, որովհետև դժվար է կանխատեսել, թե այդ երկրում ով է ցանկացած պահի որոշումներ կայացնելու, այդ թվում՝ ապագայում»,- ասաց Վիգեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի փոխգործակցության իր ծրագիրը։ «Դա ռազմավարական գործընկերության` դաշնակցային հարաբերություններով պայմանավորված ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական փոխգործակցության ծրագիր է: Մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես է այդ ծրագիրն իրականացվում, դա շատ հավակնոտ ծրագիր է, որը մենք պարբերաբար ընդլայնում ենք, և պետք է ասեմ, որ մեր խնդիրները, որոնք բարձրացնում ենք երկխոսության ընթացքում, շատ ավելի երկարատև կայունացնող են, քան ուղղակի զենքի այս կամ այն քանակի մատակարարումը»,- ասաց Սարգսյանը: