|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Հրապարակ» օրաթերթն այսօր «Ձեռնամուխ է եղել կադրային փոփոխությունների» վերտառությամբ «նյութում» հղում կատարելով ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի անանուն ինչ-որ աշխատակիցների, գրել է, թե նախարարության աշխատակազմի՝ ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողները վտանգի տակ են , քանի որ նրանք, իբր, ինֆորմացիա ունեն, որ Դավիթ Հարությունյանը Նունեի (Նունե Խաչատրյանի) միջոցով «Քաղծառայության խորհրդին հրահանգել է քննություններից կտրել ոմանց, քանի որ «իր մարդկանց պետք է բերի այդ պաշտոններին»: (http://hraparak.am/?p=148988&l=am/)
Որևէ փաստարկ չպարունակող այս տեղեկությունն ամբողջությամբ հերյուրանք է, մտացածին և բացառապես էժան բամբասանք:
Նախ՝ որևէ մեկը ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի հետ չի կարող հաղորդակցվել «հրահանգելու» միջոցով, առավելևս՝ միջնորդավորված:
Երկրորդ՝ 2017թ. հունվարի 1-ից սկսած՝ օրենքի ուժով քաղաքացիական ծառայողներն այլևս չեն ատեստավորվում: Հետևաբար ատեստավորումից «կտրվելու» որևէ մտավախություն քաղաքացիական ծառայողներն ունենալ չէին կարող: Քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված պետական մարմինների, (այդ թվում ՀՀ Արդարադատության նախարարության) աշխատակազմերի քաղաքացիական ծառայող աշխատակիցները տեղյակ են ատեստավորման ինստիտուտի՝ այլևս չգործելու վերաբերյալ: Հետևաբար հրապարակման հեղինակին կհորդորեինք զերծ մնալ անարժանահավատ և չճշտված տեղեկատվության աղբյուրներին հղումներ կատարելուց:
ՀՀ ՔԾԽ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյան