|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դուբլինում որոշում է ընդունվել, որ հաջորդ տարի Եվրոպայի քաղաքացիական ծառայության ցանցի ամենամյա կոնֆերանսը անց է կացվելու Երեւանում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:
Բացի այս` մյուս տարվա դեկտեմբերին լրանում է ՀՀ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի ընդունման տասը տարին: Իսկ 2012 թ-ի հունվարին նշվելու է նաեւ Հայաստանում քաղծառայության համակարգի հիմնադրման տասնամյակը:
Այս տարվա ընթացքում քաղծառայության համակարգը միջազգային համագործակցության հուշագրեր է կնքել Իռլանդիայի, Կիպրոսի, Լիբանանի և միջազգային կազմակերպությունների ու կառույցների հետ: Սրանց արդյունքում մշակվել են նաեւ աշխատանքային համատեղ ծրագրեր: