|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա կինը՝ Էմինեն, Թարաբյայի իրենց նստավայրում ընդունել են հայտնի երգիչ-երգչուհիների, դիզայներների և մարզիկների:
Էրդողանն ու առաջին տիկինը աղոթել են իֆթարի (Ռամադանի ժամանակ երեկոյան սննդի ընդունման կարգ) սեղանի շուրջ հավաքվածների հետ:
Ուշագրավ է, որ Էրդողանն ու Թուրքիայի ամենահայտնի երգչուհիներից համարվող՝ սեռափոխված Բյուլենթ Էրսոյը ճաշել են նույն սեղանի շուրջ:
Համացանցի օգտատերերի ուշադրությունից չի վրիպել Էրդողանի ու Էրսոյի լուսանկարը: Թուրք օգտատերերը նաև ֆիքսել են այն փաստը, որ իրականում ազատ հագնվող հայտնիները Էրդողանի հետ հանդիպման ընթացքում կրել են համեմատաբար փակ զգեստներ: