|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի պատմության մեջ սկանդալային բացահայտում է գրանցվել, երբ և’ պետական, և’ հասարակական մասշտաբով հայտնի համասեռամոլ թուրք երգիչ Զեքի Մյուրենի ամենամտերիմ ընկեր Գյուքսենին Չաքմաքը հայտնել է, թե Մյուրենը սեռական հարաբերություններ է ունեցել Թուրքիայի վարչապետերից մեկի հետ:
T24-ի հետ հարցազրույցում Չաքմաքը պատմել է համասեռամոլ երգչի մասին մինչ օրս անհայտ պատմություններ, որոնցից ամենաուշագրավն ու սկանդալայինը, անկասկած, եղել է վարչապետի հետ սեռական հարաբերություններ ունենալը:
Նշելով, որ Մյուրենը հարաբերություն է ունեցել նաև բազում քաղաքական հայտնի դեմքերի հետ, Չաքմաքն ասել է. «Կան քաղաքական-պետական անձիքն, որոնց անունները եթե թվեմ, կարող եմ փորձանքի մեջ հայտնվել: Սակայն կարող եմ այսքանն ասել, որ Զեքի Մյուրենը սեռական հարաբերություն է ունեցել նաև մի վարչապետի հետ: Վարչապետի անունը ինձ հետ գերեզման է գնալու»: