|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայում հայտնի ռոք երգիչ Թեոմանը իր երկրի ու ժողովրդի մասին հերթական քննադատությունն է հնչեցրել:
Հարցազրույցներից մեկում նա ասել է, որ ինքն այլևս անհնար է համարում մարդկանց՝ միմյանց սիրելու վերաբերյալ իր երազանքները: «Թուրքիայի հետ կապված ոչ մի հույս չունեմ: Երազում էի, որ այս երկրի մարդիկ միմյանց կսիրեն, բայց անհնար է: Հոգնել եմ Թուրքիայից»,- նշել է երգիչը:
Նրա խոսքով՝ երկրում իրավիճակն այնքան է բարդացել, որ 80 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիային նույն քանակությամբ հոգեբան է հարկավոր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հարցազրույցներից մեկում Թեոմանը հայտարարել էր, որ «զզվում է իր՝ թուրք լինելու փաստից»: