|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին, ենթադրվում է, ոչնչացվել է Ռաքքայում ավիահարվածների արդյունքում, գրում է Daily Mail-ը: Իսլամիստների հետ կապված Amaq կայքը դեռևս չի հրապարակել այդ լուրը հաստատող որևէ տեղեկատվություն:
Ալ-Բաղդադին, որի իսկական անունն է իբրահիմ Ավադ Իբրահիմ ալ-Բադրի, առաջին անգամ հասարակությանը հայտնի դարձավ 2014թ-ին, երբ ԻՊ կողմից Մոսուլում գրաված մզկիթում նա հռչակեց «իսլամական խալիֆաթ»-ի ստեղծումը Մերձավոր Արևելքում: Դրանից հետո ԶԼՄ-ները հաճախակի են հաղորդել նրա ոչնչացման մասին, սակայն այդ տեղեկությունները չեն հաստատվել: