|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Արդեն հայտնել ենք, որ այս գիշեր դաժան սպանության դեպք է արձանագրվել Գյումրիում: Հիմնական կասկածյալը ռուս զինվորական Պերմյակով Վալերի Պավլովիչն է: Նա փախուստի է դիմել Գյումրու ռուսական ռազմաբազայից եւ կասկածվում է գյումրեցի մի ամբողջ ընտանիքի սպանելու մեջ:
Որոշ ռուսական լրատվամիջոցներ՝ Новости Армении-ն և Московский комсомолец-ը, Интерфакс-ը, Лента-ն և այլն, հրապարակել են տեղեկությունը հայկական ԶԼՄ-ներին հղումով, սակայն որևէ հավելյալ տեղեկություն չեն ներկայացրել ՌԴ քաղաքացու վերաբերյալ:
Նշենք, որ, NEWS.am-ի տեղեկություններով, Վալերի Պերմյակովը 6 ամսվա ծառայող է, Գյումրիում ծառայության էր տեղափոխվել դեկտեմբերի 3-ին: Կայքի տեղեկություններով` Վալերի Պերմյակովը նախքան բանակ զորակոչվելը եղել է իրավապահների հսկողության տակ, նրա եղբայրը դատապարտված է, մարդասպանության համար պատիժ է կրում ՌԴ-ում: