|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Նոր Հաճընի կամուրջը լուսավորելու աշխատանքներն ավարտված են: Կամուրջն ամբողջությամբ կահավորվել է էներգախնայող բարձրակարգ լամպերով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, տեղում ծանոթանալով իրականացված աշխատանքների արդյունքին՝ ընդգծել է դրանց որակական բարձր չափանիշները։
Նախարարության և «Philips Lighting» ընկերության Հայաստանի պաշտոնական գործընկեր «Կոնսէլ» ընկերության միջև ստորագրված համագործակցության մասին հուշագրի համաձայն՝ ընկերությունը սեփական միջոցներով բարձրակարգ լուսադիոդային լուսատուներով է լուսավորել կամուրջը:
Սա պետություն-մասնավոր հատված համագործակցության դրսևորում է: «Կոնսէլ» ընկերության համար «Philips»-ի վերջին սերնդի արտադրատեսակները հայ հանրությանը ներկայացնելու միջոց է, իսկ պետության համար՝ երթևեկության անվտանգությունը բարձրացնելու և կամրջային բարդ ենթակառուցվածքը բարձրակարգ լուսատուներով անվճար կահավորելու հնարավորություն:
Լույսերի տեղադրման և միացման աշխատանքները կազմակերպել է նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը՝ տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ: Նախարար Վահան Մարտիրոսյանը, բարձր գնահատելով կատարված աշխատանքների որակը, հույս է հայտնել, որ «Philips Lighting» ընկերության հետ համագործակցությունը շարունակական կլինի:
Նախարարը, խիստ ուշադրություն դարձնելով ճանապարհի անվտանգ երթևեկության ապահովման միջոցառումներին, նշել է, որ առաջիկայում հանրությանը նոր նախագծեր ներկայացնելու հնարավորություններ կստեղծվեն:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում...