|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Դեկտեմբերի 6-ին` ժամը 15.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ողնաշարի գոտկային և պարանոցային հատվածների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Վրաստանի քաղաքացի` 1986 թ. ծնված Անդրեյ Ն.-ն, որը հայտնել է, որ օդապարիկով ընկել է Նոր Հաճընի ձորը:
Պարզվել է, որ նույն օրը`, ժամը 15.00-ի սահմաններում, Անդրեյ Ն.-ն Նոր Հաճընի կամրջից օդապարիկով ցատկել է, այդ ընթացքում, չկարողանալով ղեկավարել այն, խփվել է ժայռին ու ընկել գետնին, ինչի հետևանքով ստացել է վնասվածքներ: Կատարվում է հետաքննություն: