|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի «Բողազիչի» կամուրջն անվանափոխվել է «Հուլիսի 15-ի զոհերի կամուրջ»-ի՝ ի հիշատակ այդ ամսաթվին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձի ժամանակ զոհվածների:
Ըստ AA-ի՝ այդ մասին նախարարների խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
«Նախարարների խորհրդի նիստի ընթացքում որոշվեց նաև, որ Ստամբուլում և Անկարայում կանգնեցվեն մեկական հուշարձաններ՝ զոհերի հիշատակին նվիրված: Որոշվեց նաև «Բողազիչի» կամուրջն անվանափոխել՝ դարձնելով «Հուլիսի 15-ի զոհերի» կամուրջ»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը: