|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականից հետո շարունակելու է հետևողական միջոցներ ձեռնարկել մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների օրինականությունն ապահովելու ուղղությամբ:
Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կազմակերպողների համար վերահրապարակվել է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կազմակերպելու լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որ տեղադրված է նախարարության պաշտոնական կայքի «Լիցենզիաներ, թույլտվություններ, գովազդ» բաժնում:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 (10) 59-00-75 հեռախոսահամարով: