|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
2017թ. մայիսի 12-ին Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կայքում (http://www.armecofront.net/lrahos/arjer/) հրապարակվել էր «Անազատության մեջ պահվող արջերն ահազանգերից հետո անհետանում են» վերնագրով տեղեկատվություն: Հոդվածում նշվում էր, որ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի աշխատակիցներից մեկի հետ, ով չճշտված տեղեկատվություն է փոխանցել, և որն, ինչպես հետագայում պարզվել է, իրականությանը չէր համապատասխանել:
Հրապարակման մեջ բերված փաստերը պարզաբանելու համար ՀՀ բնապահպանության նախարարությունում անց է կացվել ուսումնասիրություն, որին ներգրավվել Է նաև Լևոն Գալստյանը: Ուսումնասիրության արդյունքում` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի ավագ-պետական տեսուչ Ա. Բադալյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` նկատողության ձևով: