|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատախազի զեկուցագրի նյութերի՝ ՀՀ ֆինանսների նախարարության հարկային տեսչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը տարածքային տեսչությունում առևտրատնտեսական գործունեություն իրականացնող Եղիշե Ս.-ի օգտին, իր լիազորություններն օգտագործելով, վերջինիս կողմից հարկային պարտավորությունների կատարման նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելուց ձեռնպահ մնալու համար Եղիշե Ս.-ից պահանջել և ստացել է խոշոր չափի՝ 1 մլն ՀՀ դրամ կաշառք: Կատարվում է նախաքննություն: