|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու հունիսի 6-ին 62-ամյա տղամարդու մահվան հանգամանքները:
2017 թվականի հունիսի 6-ին «Շտապօգնություն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ 1954թ. ծնված Բ.Չարկիչյանը Երևան քաղաքի Աերացիա 12/1 հասցեից մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ բժշկական կենտրոն», ով ճանապարհին մահացել է:
Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2017թ. հունիսի 6-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ուժգին քամու հետևանքով պոկվել են Երևան քաղաքի Աերացիա 12/1 հասցեում գտնվող թղթի վերամշակման արտադրամասի ծածկի թիթեղները, որոնք լցվել են քաղաքացու վրա, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից նա հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, 62-ամյա տղամարդու մահվան պատճառը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: