|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դեկտեմբերի 5-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում` «Եվրովագեն» ՍՊԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գտնվում է ավտոճանապարհի երթևկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Լենինգրադյան փողոցի թիվ 35 հասցեի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 29 OL 520 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 50 տարեկան անձը չպարզված քաղաքացու:
Հրշեջ-փրկարարները պատգարակով տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը «Արմենիա» ՀԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է: