|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ախուրյանի շաքարի գործարանում: Ըստ տեղեկությունների` հունիսի 3ին, ժամը 13:40ի սահմաններում շաքարի գործարանից՝ բարձրությունից, ընկել է 2 քաղաքացի, ինչի հետեւանքով մեկը մահացել է, իսկ մյուսին մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին Գյումրու բժշկական կենտրոնից, հիվանդանոց տեղափոխվածը 1986 թվականին ծնված, Ախուրյան գյուղի բնակիչ Շ. Ղ.ն է: 31ամյա տղամարդու մոտ ախտորոշվել է կրծքավանդակի փակ վնասվածք, կրծքավանդակի ձախ ստորին կեսի սալջարդ, ձախ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ: Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, գտնվում է վիրաբուժական բաժանմունքում: Մահացածը քաղաքացին 41 տարեկան էր: