|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարության մամուլի ծառայությունը, մայիսի 31-ին, ժամը 14:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Շենգավիթ 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Մայիսի 31-ին, ժամը 13.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քեռու փողոցի տներից մեկի պատուհանին օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: