Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցում հնչած կրակոցների հետեւանքով մահացած քաղաքացին 28-ամյա Աշոտ Պետրոսյանն էր, որը Շենգավիթում հայտնի էր «Կյաժ Աշոտ» մականվամբ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 20-ից ավելի պարկուճներ:
Դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են իրականացնում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի մեծ թվով ծառայողներ: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: