|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նկատմամբ մի շարք տնտեսական պատժամիջոցներ չեղարկելու մասին հրամանագիր է ստորագրել: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պուտինը հանել է թուրք աշխատակիցներին վարձելու սահմանափակումները, որոնք գործում էին Ռուսաստանում, ինչպես նաև տարբեր ոլորտներում թուրքական ընկերությունների աշխատանքի սահմանափակումները:
Նա հանձնարարել է ԱԳՆ-ին` տեղեկացնել Անկարային քաղաքացիների փոխադարձ ուղևորությունների պայմանների վերաբերյալ համաձայնագիրը մասամբ վերականգնելու մասին: Նախագահը նաև ընդլայնել է թուրք քաղաքացիների ցուցակը, ովքեր կարող են առանց վիզայի այցելել Ռուսաստան: