|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ-ը չեղարկել է Չինաստանի՝ 2,4 մլրդ դոլարի չափով փոխհատուցման պատժամիջոցների մասին խնդրանքը. հայտնում է Reuters-ը:
Հուլիսին Առևտրի համաշխարհային կազմակերպության վերաքննիչ դատավորները հայտարարություն էին տարածել առ այն, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ չի հետևում կազմակերպության՝ սակագների մասին որոշմանը, և որ պաշտոնական Պեկինը հնարավոր է պատժամիջոցներ սահմանի, եթե Վաշինգտոնը չչեղարկի սակագները:
Վաշինգտոնն այդ որոշումը բողոքարկել է ԱՀԿ վեճերի կարգավորման մարմնում՝ հանդես գալով 2.4 մլրդ դոլարի չափով պահանջվող գումարի դեմ:
ԱՄՆ առևտրի նախարարության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ը ԱՀԿ արբիտրաժներ գումարի մասին որոշում ընդունելու նպատակով արդեն իսկ հարցում է ուղարկել: