|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Անկարայում ԱՄՆ դեսպանատան` քաղաքական հարցերով նորանշանակ պատասխանատու Քևին Բոյդն այցելել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանին: Այդ մասին Դողանը հայտնել է իր Twitter-յան էջում:
Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների ունեցած խնդիրների, վերապրած խտրականությունների, կրթությանն ու մշակութային զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: Բարձրացվել է նաև Թուրքիայում խոսքի ազատության դեմ ճնշումների հարցը:
«Շնորհակալություն եմ հայտնում Քևին Բոյդին և հաջողություն մաղթում նրան նոր պաշտոնում»,-Twitter-ի իր էջում գրել է Դողանը: