|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ջիվան Վարդգեսի Օհանյանի նկատմամբ կիրառվել է ծառայությունից ազատում կարգապահական տույժը, և 2013 թվականի ապրիլի 3-ից նա ազատվել է քրեակատարողական ծառայությունից. հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:
Օհանյանն աշխատանքից ազատվել է ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դատապարտյալի և նրա հարազատների հետ անթույլատրելի կապերի մեջ գտնվելու, դատապարտյալին տեսակցության այցելած կնոջ՝ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու ժամանակ հագուստների և անձնական իրերի զննությունը սահմանված կարգով չկազմակերպելու համար:
Նախարարի այս հրամանի համար հիմք են հանդիսացել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անցկացված ծառայողական քննության արդյունքներով ներկայացված եզրակացությունը, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանի միջնորդությունը: