|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Yerkir.am-ը մոտ մեկ ամիս առաջ «Երկու ընտանիք փողոցում կմնա. պնդում են, որ պատճառը կառավարության աշխատակիցն է» վերտառությամբ հոդված էր հրապարակել: Տեղեկացրել էինք Սիրանույշ Չփլախյանի եւ կառավարության աշխատակից Նունե Պլուզյանի միջեւ ստեղծված խնդրի մասին:
Սիրանուշ Չփլախյանը պնդում էր, որ կառավարության աշխատակիցը զբաղվում է վաշխառությամբ եւ 25 հազար դոլար պարտքի պատճառով ցանկանում է իր ձեռքից վերցնել սեփական տունը՝ հողամասով:
Yerkir.am-ին հայտնի է դարձել, որ Պլուզյանն ազատվել է աշխատանքից: Մեր թղթակիցը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանից փորձեց պարզել, թե ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Պլուզյանը: «Նունե Պլուզյանը աշխատանքից ազատվել է հաստիքի կրճատման պատճառով, ինչը կառավարության աշխատակազմի տարբեր ստորաբաժանումներում պարբերաբար տեղի է ունենում»,-ասաց նա: