|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ' «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի աշխատակցի օժանդակությամբ խարդախությամբ հափշտակություն կատարելու և պաշտոնեական անփութության փաստերի առթիվ. հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
ՀՀ առողջապահության նախարարությանից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի և ՍՊ ընկերության միջև 2009թ. հունիս ամսին կնքվել է պայմանագիր' բժշկական կենտրոններից մեկի շենքի վերանորոգման վերաբերյալ:
Ըստ նյութերի' կապալի պայմանագրով նախատեսված շուրջ 553 միլիոն դրամի աշխատանքներն իրականցնելու ընթացքում ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2009-2010թթ. կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով, հավելագրել է փաստացի չկատարված աշխատանքներ և հիմնարկի շինարարական աշխատանքների վերահսկման մասնագետի օժանդակությամբ և հիմնարկի պաշտոնատար անձանց թողտվությամբ խաբեությամբ հափշտակել է առանձնապես խաոշոր չափերի' շուրջ երկու տասնյակ միլիոն դրամ գումար:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ և 38-178-րդ հոդվածներիի 3-րդ մասերի 1-ին կետերով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: