|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ մի քանի օր առաջ կառավարությունում տեղի ունեցավ ծրագրերի իրականացման գրասենյակների` այս տարվա առաջին եռամսյակի հաշվետվության վերաբերյալ քննարկում:
«Տարիներ շարունակ ԾԻԳ-երի միջոցով երկրում միլիոնավոր ներդրումներ են իրականացվել, սակայն, որպես կանոն, խոսվում է ավելի շատ կոռուպցիոն սկանդալների, չարաշահումների, քան իրականացված աշխատանքների մասին»,- ասաց վարչապետը: Նա նշեց, որ վերջին հանդիպման ժամանակ խոստագույնս զգուշացրել է ԾԻԳ-երի ղեկավարներին` զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից:
«Հակառակ դեպքում` ոչ միայն կազատվենք նմանատիպ պաշտոնյաներից, այլև անձամբ հետամուտ կլինեմ օրենքի ամբողջ խոստությամբ վերջիններիս պատասխանատվության ենթարկելու հարցում: Այս գործընթացներում հրապարակայնության ապահովումն անհրաժեշտություն է: Ի վերջո, քաղաքացին, հասարակությունը պետք է իմանա, թե որտեղ և ինչպես են ծախսվում ներդրվող ֆինանսական միջոցները»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը: