|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ նիստում, երբ քվեարկության էր դրվել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, վարման կարգի հետ կապված, առաջարկեց վերցնել քսան րոպե ընդմիջում:
«Քանի որ լուրջ մտավախության կա, որ այս քվեարկությամբ կարող ենք ընդունել օրենք, որը հակասում է Սահմանադրությանը, ուստի առաջարկում եմ ԱԺ նախագահին խորհրդակցություն հրավիրել՝ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Համենայն դեպս, մենք` չորս ուժերի խմբակցությունները, ունենք նման պայմանավորվածություն»,- ասաց նա:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ խմբակցությունների ղեկավարներին հրավիրում է խորհրդակցության:
Նշենք, որ խորհրդակցությունից հետո կազմակերպվեց քվեարկություն և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքը ընդունվեց՝ 62 կողմ և 42 դեմ ձայներով:
Մինչ քվեարկությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ խմբակցությունների հետ խորհրդակցության ժամանակ քննարկվել է օրենքը և արձանագրվել է, որ կան խնդիրներ, որոնց կանդրադառնան առաջին ընթերցումից հետո, և անհրաժեշտության դեպքում կկազմակերպեն լսումներ: