|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արամ Սաթյանին ծննդյան 70-ամյակի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորանոր նվաճումներ:
«Լինելով ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի անվանի ներկայացուցիչներից՝ Ձեր տաղանդի շնորհիվ ստեղծել եք բազմաժանր երկեր, որոնք այսօր մեծ հաջողությամբ կատարվում են թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս:
Ձեր ստեղծագործություններով, մանկավարժական, հասարակական ակտիվ գործունեությամբ Դուք վայելում եք երաժշտասեր հանրության հարգանքն ու համակրանքը:
Մեծ է Ձեր ներդրումը մեր երկրի երաժշտական կյանքի զարգացման և երիտասարդ սերնդի ինքնադրսևորման նոր հարթակների ձևավորման գործում»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: