|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Սասուն Պասկևիչյանին ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Ձեր երգերը մեծ ժողովրդականություն են վայելում և արժանիորեն սիրվում ու գնահատվում կատարողների և ունկնդիրների կողմից:
Գնահատելի է նաև Ձեր հասարակական եռանդուն և արդյունավետ գործունեությունը, որ Դուք ծավալել եք հայրենիքում և սփյուռքում: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նոր հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: