|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ինչպես հաղորդում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը, ՀՀ բնապահպանության նախարարության «Թեժ գծով» ստացված 2017 թվականի մայիսի 15-ի` Ծաղկունյաց լճում մեծ թվով ձկների անկման ահազանգի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարված ջրի նմուշառման լաբորատոր անալիտիկ հետազոտության արդյունքում թունավոր տարրեր չեն հայտնաբերվել:
Ձկների զանգվածային անկման պատճառ է հանդիսացել խստագույն ձմեռը, ինչի հետևանքով լիճը ծածկվել է սառույցով՝ առաջացնելով թթվածնային քաղց: