|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ադրիատիկ ծովում առաջին անգամ թունավոր ֆուգու ձուկ է հայտնաբերվել: Այդ մասին տեղեկությունը տպագրվել է խորվաթական մամուլում: Ձուկը փոքր Տրիբուն քաղաքի նավահանգստում երեխաներ են որսացել. տեղեկացնում է Вести-ն: Դա ուշագրավ է նրանով, որ Եվրոպայում այդ ձուկը կարելի էր տեսնել միայն ռեստորաններում:
Ֆուգուի բնակության արեալը ձգվում է Ավստրալիայի հյուսիսային ափերից մինչեւ Ճապոնիա եւ Չինաստանի հարավային ափեր: Այն շատ թունավոր ձուկ է, դրա օրգանիզմում պարունակվում է մարդու համար մահացու թույնի չափաբաժին: Ըստ վիճակագրության` 60 տոկոս թունավորումների վերջը մահն է: Սակայն ճապոնացի խոհարարները այդ ձկից հմտորեն ճաշատեսակներ են պատրաստում, որոնք անվնաս են: