|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը Հաղթանակի զբոսայգում լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանն այն մասին, որ Հայաստանում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու պատրաստակամություն ունի:
«Հավանաբար, նախարարն ավելի լավ գիտի, քան դեսպանը։ Իսկ, առհասարակ, ռուսական բազան այստեղ է գտնվում Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար», - նշեց Վոլինկինը։
Խոսելով ռազմաբազայի հնարավոր ընդլայնման մասին՝ դեսպանն ասաց, որ եթե դա տեղի ունենա, ապա միայն փոխադարձ համաձայնության հիման վրա, ոչ թե` միակողմանի: