|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի արդարադատության նախարարությունը քննարկում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի պատիժը կրելու վայրի հարցը: Այս մասին նախարարությունում հայտնել են Интерфакс-ին:
Նախարարությունում չեն բացառել, որ Պերմյակովին կարող են փոխանցել ռուսական կողմին: Նման հնարավորությունը չի բացառել նաև նրա փաստաբան Էդուարդ Աղաջանյանը:
Միևնույն ժամանակ, ՀՀ արդարադատության նախարարությունը հերքել է ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, թե Պերմյակովին կարող են փոխանակել Ռուսաստանում խոշոր ավտովթարի գործով մեղավոր ճանաչված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հետ: