|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցում տրանսպորտային միջոցների երթևեկության հոսքերը կարգավորելու և կուտակումներից խուսափելու նպատակով` 2017 թվականի ապրիլի 29-ից Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում՝ Ագաթանգեղոսի փողոցում՝ դեպի վերոնշյալ խաչմերուկ մոտեցող երթևեկելի մասի մոտ 100 մետր երկարությամբ հատվածում հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 5-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի խաչմերուկում հետադարձ կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ՝ դեպի Արշակունյաց պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցների հոսքին: