|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու նպատակով 2017թ. մայիսի 8-ից Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր.Լուսավորիչ խաչմերուկում փորձնական կարգով կատարվել է երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն:
Փոփոխության արդյունքում՝ Արշակունյաց պողոտայի դեպի նշված խաչմերուկ ուղղության երթևեկային մասի մոտ 100 մետր հատվածում կկազմակերպվի ևս մեկ՝ 5-րդ երթևեկելի գոտի և երթևեկությունը կկազմակերպի այնպես, որ 1-ին գոտիով կարելի կլինի երթևեկել միայն դեպի Ագաթանգեղոսի փողոց, 2-րդ գոտիով՝ միաժամանակ դեպի Ագաթանգեղոսի և Գր. Լուսավորիչի փողոցներ, իսկ 3-րդ, 4-րդ ու 5-րդ գոտիներով՝ միայն դեպի Գր. Լուսավորիչի փողոց:
