|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դժգոհություն է արտահայտել Եվրոպական Միության ոչ արդյունավետ գործունեության վերաբերյալ: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
«Մենք դժգոհ ենք Եվրոպական Միության գործունեությունից: Երբ մենք քննադատում ենք Եվրոպական Միությանը, ցանկանում ենք ուղղել դրա սխալները: Մենք ցանկանում ենք բարեփոխել ԵՄ-ը և անում ենք հնարավոր ամեն ինչ դրա անարդյունավետության դեմ պայքարելու համար», - ասել է վարչապետը:
Օրբանի խոսքով` լավ թերապիան առաջին հերթին պահանջում է լավ ախտորոշում, և իրենք պետք է շատ հստակ խոսեն վատ ընթացող բաների մասին:
«Մեր դեպքում ցանկանում ենք անկեղծ լինել, նույնիսկ այն դեպքում, երբ գիտենք, որ դա բոլորին դուր չի գա», - ասել է Օրբանը` ԵՄ-ի ինստիտուտներին կոչ անելով հրաժարվել «գաղափարական տարաձայնություններից» և «հաղթահարել նախապաշարմունքները»: