|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Կարեն Անդրեասյանի հրաժարականին:
Նրա կարծիքով` Անդրեասյանին փոխարինող պաշտոնյա, ով օժտված է համապատասխան գիտելիքներով, հաստատ կգտնվի: «Ես չեմ գտնում, որ հայոց արգանդը չորացել է: Կան մարդիկ, ովքեր վերլուծելու հնարավորություն ունեն և կարող են դառնալ ՄԻՊ»,- ասաց Մինասյանը:
Նա հավելեց, որ չի էլ կարող բացառել այն հանգամանքը, որ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումները հանգեցրին Կարեն Անդրեասյանի հրաժարականին: «Միգուցե հենց Անդրեասյանն է իր գործունեությունից դժգոհ և որոշել է հրաժարական տալ: Քաղաքակիրթ երկրներում հրաժարականներին ողբերգական գույներով չեն նայում: Հավերժ բան չկա»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: