|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կիպրոսի կառավարությունը և նախագահ Նիկոս Անաստասիադիսը խստորեն դատապարտում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրականացումը:
Ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ գրավոր հայտարարության մեջ ասված է, որ Հայոց ցեղասպանությունը գարշելի հանցագործություն է և մարդկության պատմության ամոթալի էջերից, գրում է «Cyprus Mail»-ը:
Նշված է, որ «կառավարությունն իր լիակատար համերաշխությունն ու համակրանքն է արտահայտում հայոց ժողովրդի և Հայաստանի հանդեպ և վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Հայոց ցեղասպանության միջազգային հանրության կողմիցմիջազգային ճանաչման գործում»:
102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: