|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր Մարզահամերգային համալիրում ընթացող` «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» միջազգային համաժողովում ելույթ ունեցավ Միացյալ Թագավորությունը ներկայացնող բարոնուհի, հայ ժողովրդի մեծ բարեկամ Քերոլայն Քոքսը: Նրա ելույթի ամեն նախադասությունից հետո հնչում էին ծափեր:
Քերոլայն Քոքսը նախ պատմական անվանեց այդ միջազգային ֆորումը: Նա նշեց. «Սա միակ տեղն է, որտեղ ես ցանկանում եմ լինել այսօր և վաղը»:
Բարոնուհին հավելեց. «Անձնապես շատ ցավում եմ, տխուր եմ, որ ներկայացնում եմ մի խորհրդարան, որի կառավարությունն այսօր հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Համոզված եմ, որ սա ամոթ է: Սակայն Ուելսը, Շոտլանդիան ճանաչել են, և ես նրանց ծափահարում եմ: Մենք այստեղ ենք՝ հայտնելու մեր հանձնառությունը՝ ճանաչել բոլոր ժամանակների ցեղասպանությունները»: